ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, գալիք տարում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ամփոփել հասարակական խորհրդի ընթացիկ տարվա գործունեության արդյունքները:
Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները և դրանցից բխող գործողությունների պլանը (2019-2030 թթ.) և տեղեկացրել, որ առաջիկա օրերին այն կներկայացվի խորհրդի անդամների քննարկմանը:
Խորհրդի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է ներկաներին ուսումնասիրել մասնագիտական օժանդակության աշխատանքային խմբերի ստեղծման և դրանց շրջանակում ճյուղային նեղ քննարկումների կազմակերպման հնարավորությունը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը վերաբերող մի շարք առաջարկներ և դիտողություններ: Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել նաև ՀՀ կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների շուրջ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]