3546 դիտում
19:10 02-11-2016
Մենք պետք է համատեղ պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահին
Նոյեմբերի 2-ին Երևան է ժամանել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությունը: ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահին դիմավորել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային հարթակներում: Դրական գնահատելով Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ԱԺ փոխնախագահը նշել է.
‹‹Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը վերահաստատեց, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն:
Մենք պարտավոր ենք համատեղ պայքարել ընդդեմ ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այս առումով Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ Ձեր ջանքերը կարող են օրինակելի լինել եվրոպացի շատ
խորհրդարանականների համար››:
Նմանատիպ նյութեր
6204 դիտում
14:05 28-06-2017
Մենք պետք է միասնաբար պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Էդուարդ Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին
1429 դիտում
20:37 25-02-2014
Մենք Պետք է միասին պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
994 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
757 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1015 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ