1432 դիտում
20:37 25-02-2014
Մենք Պետք է միասին պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Էդուարդ Շարմազանով
Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ:
Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ հայերը եւ հույները ընդհանուր պատմություն եւ արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ են եւ պետք է միասին պայքարեն ժխտողականության դեմ: Նա համոզմունք հայտնեց, որ նման այցերը կնպաստեն հայ-հունական կապերի ամրապնդմանը: ԱԺ փոխնախագահը անդրադարձավ բարեկամական խմբերի համագործակցությանը, կարեւորեց բարեկամ ժողովուրդների կառուցողական համագործակցությունը նաեւ միջազգային հարթակներում:
Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը գոհունակությամբ նշեց, որ հույն եւ հայ պատգամավորները սերտորեն համագործակցում են եվրոպական կառույցներում եւ սատարում միմյանց: Ըստ Վանգելիս Մեյմարակիսի՝ հայ-հունական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ ավելի կզարգանան եւ կխորանան: Նա նշեց, որ քաջատեղյակ է տարածաշրջանային զարգացումներից եւ կարծում է, որ հարցերը պիտի լուծվեն երկխոսության, համագործակցության ճանապարհով:
Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները շնորհավորեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահին՝ ԱԺ Պատվո մեդալ ստանալու կապակցությամբ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
6204 դիտում
14:05 28-06-2017
Մենք պետք է միասնաբար պայքարենք թուրքական ժխտողականության դեմ. Էդուարդ Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին
817 դիտում
14:34 10-09-2014
Ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ