211652_close_icon
views-count34238 դիտում article-date 12:27 03-11-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. Մոլդովական փողոցի բնակիչները փաստերով հերքում են քաղաքապետարանի տված տեղեկությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանը ուղղակի համացանցը լցրել էր այն տեղեկություններով, թե ինչպիսի տիտանական աշխատանքներ են կատարել քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ու բաժինների վարչական շրջանների պատասխանատուները՝ մայրաքաղաքի ճանապարհներից ու մայթերից հեռացնելով տեղացած ձյան պատճառով կոտրված ծառերը, մինչդեռ այսօր վաղ առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում, մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 46, 48, 50, 54 շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով, որ քաղաքապետարանը իր տեղեկությունները՝ կատարած օպերատիվ աշխատանքների մասով, «խտացրել է»։ Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Եթե մի ճյուղ պոկենք, թաղապետարանի փողկապավոր չինովնիկները կգան, վարչական իրավախախտման մասին օրենքը կբացեն ու մի քանի անկապ հոդվածներով կամ կտուգանեն, կամ էլ գործը կուղարկեն դատարան, թե՝ դուք իրավունք չունեք վտանգավոր ծառերը էտելու։ Մինչդեռ երեկ ձյունը մեծ թվով ծառեր կոտրեց, իսկ Նոր Նորք վարչական շրջանի կաբինետային պայմաններին սովոր չինովնիկները չեն բարեհաճում այդ թափված ծառերը հեռացնեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ կան փողոցներ, որտեղ կոտրված ու տապալված ծառերի ու ճյուղերի պատճառով երթևեկությունը դժվար է դարձել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր