211652_close_icon
views-count1833 դիտում article-date 17:48 03-11-2016

Հուլիսյան դեպքերի ժամանակ մարդկանց բերման ենթարկելու վերաբերյալ արտահերթ զեկույցը պատրաստ կլինի 1 ամսից. ՄԻՊ

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանին պետական բյուջեով ֆինանսական հատկացումների մասին քննարկման ժամանակ պատգամավորները բարձրացրին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած դեպքերի վերաբերյալ հարցեր: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այդ իրադարձություների ժամանակ հանրությունն ականատես եղավ մի նոր երևույթի, երբ «բերման ենթարկել» հասկացության ներքո մարդկանց պարզապես առևանգում էին: ՄԻՊ-ը հայտնեց, որ ինքն այս մասին արտահերթ զեկույց է պատրաստում, մեկ ամսից ավարտին կհասցնի այն ու կներկայացնի: Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակը պարզաբանում է պահանջել ՀՀ ոստիկանությունից նաև, որտեղից արդեն իսկ պատասխաններ ստացել են:

Նմանատիպ նյութեր