211652_close_icon
views-count1099 դիտում article-date 17:58 21-09-2023

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:

Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն  աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

Նմանատիպ նյութեր