211652_close_icon
views-count3058 դիտում article-date 18:05 03-11-2016

Շուրջ 80 հազ ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից. Արտեմ Ասատրյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին որոշման նախագիծ: Այդ նախագծով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս, սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ, վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ամենաէժան գազից քանի՞ ընտանիք կօգտվի, նախարարը պատասխանեց, որ շուրջ 80 հազար:

Նմանատիպ նյութեր