211652_close_icon
views-count44331 դիտում article-date 21:39 03-11-2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ՃՈ նախկին պետը նշանակվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով Վահե Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից: Վերջինիս աշխատանքային գործունեության համար ՀՀ ոստիկանապետը շնորհակալություն է հայտնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ: Մինչ այդ Ա. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ և ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել էր այդ աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

Նմանատիպ նյութեր