211652_close_icon
views-count31034 դիտում article-date 20:25 10-03-2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանությունն ունի նոր քրեականի պետ

Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյաի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արտաշատի բաժնի պետ: [b]Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Ա. Գասպարյան [/b] [img]/ups/images/0546576001457628358377219.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր