211652_close_icon
views-count4968 դիտում article-date 09:47 04-11-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը կրճատելուց հաճույք է ստանում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում ընդունել է չորս ԾԻԳ-երի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ: Դադարեցվելու են Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման, Մշակութային ծրագրերի իրականացման, Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակները: Վերջինս «ամենաթանկ» գրասենյակն էր, որը տարեկան բյուջեի վրա նստում էր մոտ 80 միլիոն դրամ: Առաջին երեքը բյուջեից տարեկան «տանում էին» յուրաքանչյուրը մոտ 65-ական միլիոն դրամ: Սրա արդյունքում պետբյուջեի խնայողությունները կկազմեն ավելի քան 272 միլիոն դրամ: «Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր