211652_close_icon
views-count2168 դիտում article-date 14:45 04-11-2016

Դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ

Նոյեմբերի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Անդրե Վալլինիի հետ: Հանդիպման ընթացքում վերջիններս քննարկեցին Ֆրանկոֆոնիային վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես, նոյեմբերի 26-27-ին Մադագասկարի Հանրապետությունում՝ Անտանանարիվոյում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովի համատեքստում: Այս կապակցությամբ զրուցակիցները փոխադարձ գոհունակություն հայտնեցին Ֆրանկոֆոնիայի ատյաններում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ամուր համագործակցության առիթով: Պարոն Վալլինին իր խորին երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող աշխատանքներում Հայաստանի ակտիվ մասնակցության կապակցությամբ և նշեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր