211652_close_icon
views-count1149 դիտում article-date 12:02 05-02-2015

Դեսպան Տեր-Ստեփանյանը հանդիպել է Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի հետ

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Քրիստիան Տեր-Ստեփանյանի և խմբի բյուրոյի անդամների աշխատանքային ճաշը Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Աննիկ Ժերարդենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կողմից ընդունված առաջնայնությունները` 2015թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի համատեքստում: Դեսպան Տեր-Ստեփանյանը տիկին Ժերարդենին ներկայացրեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի կողմից 2015թ. ընթացքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը: Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարն իր գոհունակությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսման ուղղությամբ դեսպանների խմբի կողմից իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունը բերել հետագա նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր