211652_close_icon
views-count63259 դիտում article-date 11:18 04-11-2016

Արտակարգ դեպք Երևանում. 30-ամյա կինը, ով ոտքերով հարվածել ու կոտրել է «Լա Սկալա» ակումբի ապակիները, տեղափոխվել է ոստիկանություն. նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 3-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 30-ամյա Անահիտ Հարությունյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնի աշխատակիցները Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող «Լա Սկալա» ակումբի մոտ նկատել են, որ վերջինս ոտքերով հարվածում է ակումբի դռանը և կոտրում է ապակիները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Ա. Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գազային ատրճանակ։ Փաստի առթիվ Կենտրոնի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր