Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը պետք է ավելի շատ բան անի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ֆեներբահչեից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/04/100248/]պարտությունից [/url](1:2) հետո գնահատել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը սեպտեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ մանկունյանցիների կազմում խաղաց` հանդիպման 2-րդ խաղակեսում:
«Նա պետք է ավելի շատ բան անի: Ամեն ինչ պարզ է: Այս ակումբում մենք մեծ ակնկալիքներ ունենք: Այդ դիրքում մենք շատ խաղացողներ ուենք:
Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից և Մարսյալից ավելի լավ խաղա: Ահա այսպիսի պարզ բան:
Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, որոնք` իր կարծիքով, ավելի շատ բան կանեն: Ես բացառությու չեմ», ասել է Մոուրինյոն: