211652_close_icon
views-count4560 դիտում article-date 16:00 04-11-2016

Յայա Տուրեն ներողություն է խնդրել «Սիթիից» և Գվարդիոլայից

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ներողություն է խնդրել ակումբից և թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից` առկա իրավիճակի համար: Հիշեցնենք, որ Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հրապարակավ վիրավորական արտահայտություններ էր արել Գվարդիոլայի հասցեին, որից հետո վերջինս Տուրեին դուրս էր հանել թիմի հիմնական կազմից` պահանջելով, որ Սելյուկը ներողություն խնդրի: «Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ և իմ շահերը ներկայացնող անձանց անունից` ակումբի և «Սիթիում» աշխատող մարդկանց առջև: Նախկինում թյուրըմբռնման համար: Սելյուկի խոսքերը որևէ կերպ չեն արտահայտում իմ հայացքները: Բացի հարգանքից, ես ոչ մի այլ բան չունեմ «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ: Ցանկանում եմ «Սիթիին» օգնել նաև հետագայում էլ հաջողության հասնել», ասել է Տուրեն:

Նմանատիպ նյութեր