211652_close_icon
views-count5686 դիտում article-date 10:53 05-11-2016

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի «Երազ» ավտոմեքենան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գագիկ Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների մասին հայտարարագիրը։ Նշենք, որ Գագիկ Վարդանյանը մինչ փոխնախարար նշանակվելը ապրիլի 4-ը, 2008 թվականից աշխատում Էր ՀՀ վերահսկիչ պալատում։ Գագիկ Վարդանյանը պաշտոն ստանձնելու դրությամբ բազմաբնակարան շենքերում ունի 4 բնակարան։ Ունի նաև մեկ ավտոտնակ։ Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է «ERAZ 3218» տեսակի մեկ ավտոմեքենա։ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալը հայտարարագրել է 3 միլիոն 100 հազար դրամ, 7 հազար դոլար, 2.5 հազար եվրո։ Նա եկամուտ է ստացել աշխատավարձից, որը կազմել է 1 միլիոն 623 հազար դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր