211652_close_icon
views-count6039 դիտում article-date 19:29 08-06-2018

Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր դիմումի համաձայն Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայկ Արզումանի Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ էր 2014 թ. օգոստոսի 5-ից:

Նմանատիպ նյութեր