211652_close_icon
views-count2618 դիտում article-date 16:33 05-11-2016

ԱԻՄ-ը նախընտրելի է համարում խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ժողովրդավարական դաշինքով. Պարույր Հայրիկյան

Այս ընտրությանը պետք է վերաբերվել՝ որպես ազգային ազատագրական մի փուլի: Այսպիսի գնահատական է հնչեցրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ընտրական օրենսգրքով ու Սահմանադրությամբ էլ ապահովագրել են մի գործելակերպ, որով երաշխավորում են իրենց հաղթանակը: Այո, մենք գիտենք, որ Հայաստանում առ այսօր ընտրություններ չեն եղել, համեմատաբար որոշ ժողովրդավարական տարր կար 1990թ. խորհրդարանական ընտրություններում, բայց խորհրդարանի նախագահի ընտրությամբ արդեն սկսեց սրբապղծվել ընտրության գաղափարը Հայաստանում: 1998թ. 2 փուլ եղավ և ընթացքում բողոքներ չեղան, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում դեռևս ընտրություն չի եղել: Այս ընտրություններն էլ ընտրություն չեն լինելու, սակայն, նույնիսկ նրանք, ովքեր ասում են՝ ընտրություններով ոչինչ չի փոխվի, գոնե պետք է ներկայացնեն՝ այդ դեպքում ինչ են առաջարկում»: Հետևաբար, ըստ Հայրիկյանի՝ այս ընտրությանը պետք է վերաբերվել՝ որպես ազգային ազատագրական մի փուլի. «Իսկ այդ փուլում պետք է այնպիսի գաղափարախոսություն որդեգրել, որն ընդհանրական կլինի»: Նա ասաց, որ ԱԻՄ-ը նախընտրելի է համարում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ժողովրդավարական դաշինքով. «Ժողովրդավարությունն իր մեջ ներառում է բոլոր խնդիրները»:

Նմանատիպ նյութեր