3476 դիտում
20:17 18-01-2017
Չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը. Պարույր Հայրիկյան,
ԱԻՄ-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով կամ ընդհանրապես չի մասնակցի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Հենց սկզբից մենք ազդարարել ենք, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները համազգային, այսինքն՝ վերկուսակցական համախմբում են պահանջում, և ԱԻՄ-ն ընտրություններ կոչվող միջոցառմանը կգնա կամ դաշինքով, կամ չի գնա»,- հայտարարեց նա:
Հայրիկյանը ողջունեց նախնական դաշինքների ստեղծման փորձերը և նշեց, որ իրենք մասնակցում են դրանց: «Հիմնական նպատակը ժողովրդավարական՝ քաղաքացիներին պատկանող Հայաստանի ստեղծումը պետք է լինի։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է՝ ընթացիկ խնդիրները՝ մարդու իրավունքների, արդարության, ազգային անվտանգության և քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ՝ չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունված հակաժողովրդավարական Սահմանադրությունը, առավելագույնը երկու տարվա ընթացքում ընդունել նորը: Ընդունել իրական ժողովրդավարություն ապահովող Ընտրական օրենսգիրք, և Նոր սահմանադրությամբ ու ընտրական օրենսդրությամբ իրականացնել օրենսդիր և գործադիր իշխանությունների ընտրություններ»,- ասած ԱԻՄ առաջնորդը:
Անդրադառնալով խորհրդարանում ԱԻՄ-ի անելիքներին, Հայրիկյանը հայտարարեց. «Ես քաջ գիտակցում եմ, որ չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը, չկա որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ իրավունք ունի՝ լինել պառլամենտում, քան ես և ԱԻՄ-ը, բայց անձամբ ես պատրաստ եմ նույնիսկ չմասնակցել այս ընտրություններին, չդնել իմ թեկնածությունը, միայն թե կայանա իսկապես ժողովրդավարական դաշինք»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»