211652_close_icon
views-count4009 դիտում article-date 18:04 05-11-2016

Մեր անկախության 25-րդ տարում մենք ապրում ենք պետության համար կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան. Հ. Նաղդալյան

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Միջոցառմանը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը ՀՀԿ կանանց խորհուրդն է, մասնակցում են ՀՀԿ տարածքային և մարզային կառույցների ավելի քան 600 անդամներ, հասարակական-քաղաքական ազդեցիկ և հեղինակավոր գործիչ-կանայք: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Արցախի, Ռուսաստանի, Ղազախստանի պատվիրակությունները: Համաժողովի բացման արարողությանը մասնակացում է նաև ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հայտարարելով համաժողովի մեկնարկի1 մասին՝ բացման իր խոսքում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողո վի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ պատմական այս դահլիճում, որտեղ ընդունվել է ՀՀ անկախության հռչակագիրը, խոսվելու է անցած ուղու և ապագայի անելիքների մասին: Նրա խոսքով մեր պետության քառորդ դարը իրավունք է տալիս արձանագրելու, որ Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքն այլևս անշրջելի է՝ Հայաստանը կայացած, ինքնիշխան պետություն է՝ ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների իրավահավասար անդամ. ,, Մեր անկախության 25-րդ տարում մենք ապրում ենք պետության համար կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան՝ 2015-ի սահմանադրական հանրաքվեից հետո ու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Ու այստեղ հավաքվել ենք խոսելու մեր խնդիրների մասին՝ խոսելու անկեղծ ու շահագրգիռ,- իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` համոզմունք հայտնելով, որ այդ խոսակցությունը չի սահմանափակվելու կուսակցական շրջանակներում ու չի վերաբերելու միայն կանանց , քանզի չկան կուսակցական խնդիրներ, կան խնդիրներ, որ վերաբերում են ամբողջ ժողովրդին: Բացման իր խոսքում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը1 առաջնահերթ կարևորել է Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու խնդիրների բարձրացումը, որը պետք է լինի խորհրդարանական ընտրություններում հաղթելու նպատակ ունեցող կուսակցության քաղաքականության առանցքը: Ըստ Հերմինե Նաղդալյանի`Հայաստանն այսօր տասնյակ խնդիրներ ունի, բայց ոչ ոք չի կարող մեղադրել ՀՀ իշխանություններին, որ բավարար քաղաքական կամք չունի բարեփոխումներ իրականացնելու: ,,Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համարյա տարեկիցն է Հայաստանի երրորդ հանրապետության և այդ հանգամանքը հատկապես պատասխանատու ու դժվար է դարձնում մեր գործը: Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան՝ վաղուց արդեն ՀՀԿ նախագահների անունները Հայաստանի Հանրապետության պատմություն մեջ են մտել, այսօր մեզ վիճակված է այդ պատմությունը հավերժական դարձնելու գործը,,,- իր խոսքում նշել է Հ. Նաղդալյանը` հավելելով, որ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը դահլիճում վկայում է, որ նպատակների ու խնդիրները լուծված տեսնելու ցանկության մեջ կա միասնականություն բոլորի կողմից: ,, Մենք հավատում ենք, որ չկան այնպիսի խնդիրներ, որ ՀՀԿ-ն չի կարող լուծել, հավատում ենք մեր կարողությունների, կամքի ու նպատակների հաստատունությանը և հաջողությանը: Ու ոչ միայն ապրիորի հավատում ենք, այլև պատրաստ ենք գործելու՝ Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի ղեկավարությամբ,,,- իր խոսքը եզրափակել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք թեմաներ, մասնավորապես, կանանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավածությունը, կանանց ինքնադրսևորման խթանները և արգելքները: Անդրադարձ է կատարվելու նաև արդի ժողովրդագրական խնդիրներին ու կանանց անելիքներին:

Նմանատիպ նյութեր