211652_close_icon
views-count7804 դիտում article-date 21:51 05-11-2016

Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ «Վալբոնայի հովիտ» ազգային պարկ․ ՖՈՏՈՇԱՐՔ

Վալբոնայի հովիտ ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, որ տեղակայված է Ալբանիայում՝ Տրոպոյայի շրջանի ու Կուկասի գավառի տարածքներում։ Այն գտնվում է Բայրամ Ցուրի քաղաքից 25-30 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Վալբոնայի հովիտ պարկը Ալբանիայի այն երեք ազգային պարկերից մեկն է, որ ձևավորվել են 1996 թվականի հունվարի 15-ին Մինիստրների խորհրդի № 102 որոշմամբ: Ազգային պարկի տարածքը կազմում է 80 քառակուսի կիլոմետր։ Այն զբաղեցնում է Վալբոնա գետի վերին հոսանքները, որ գտնվում են Հյուսիսալբանական Ալպերում։ Հյուսիսում պարկը շարունակվում է Չեռնոգորիայի սահմանից այն կողմ, արևմուտքում հասնում է մինչև Տետի ազգային պարկի սահմանները, իսկ արևելքում տարածվում է մինչև Lumi i Gashit արգելոցը։ Վալբոնայի հովիտ ազգային պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 400-ից մինչև 2692 մետր։ Պարկի տարածքում կան բազմաթիվ քարայրներ։ Դրանց թվում է Դրագոբի քարայրը, որտեղ մահացել է Ալբանիայի ազգային հերոս Բայրամ Ցուրին։ Ալբանիան, Չեռնոգորիան ու Կոսովոյի Հանրապետությունը նախատեսում են ստեղծել բնության պահպանվող տարածք, որ տեղակայված կլինի երեք պետությունների տարածքում և կկոչվի «Բալկանյան խաղաղության պարկ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր