211652_close_icon
views-count28174 դիտում article-date 23:30 04-09-2016

Աշխարհի ամենահակահիգիենիկ տեսարժան վայրերից մեկը․ Մաստակի պատ․ ՖՈՏՈՇԱՐՔ

ԱՄՆ-ում գտնվող Մարկետ թատրոնի աղյուսե պատը ծածկված է մաստակով։ Պատին մաստակներ կպցնելն սկսվեց 1993 թվականին, երբ թատրոնի այցելուները, հիմնականում ուսանողներ, տոմս գնելու հերթում սպասելիս, ձանձրույթից սկսեցին մաստակներով մետաղադրամներ կպցնել թատրոնի պատին։ Ժամանակի ընթացքում մաստակ սկսեցին կպցնել նաև նրբափողոցի այլ շենքերի վրա, իսկ մաստակի շերտի երկարությունը հասավ 15 մ-ի, լայնությունը՝ 4.5 մ-ի։ Թատրոնի այցելուները սկսեցին մաստակներով պատկերներ նկարել և գրություններ թողնել։ Կառույցի վարչակազմը սկսեց պայքարել այս երևույթի դեմ և մի քանի անգամ մաքրեց պատը, սակայն արդյունքում՝ 1999 թվականին հանձնվեց։ Այդ օրից պատը դարձավ տեղի տեսարժան վայրերից մեկը։ 2008 թվականին պատի մոտ նկարահանվեց «Սերը պատահում է» ֆիլմի դրվագներից մեկը։ 2009 թվականին Մաստակի պատը ճանաչվեց ամենահակահիգիենիկ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը («Պերճախոսության քար»-ից հետո)։ 2015 թվականի նոյեմբերին պատը 20 տարվա մեջ առաջին անգամ որոշեցին մաքրել։ Որպեսզի չվնասեն աղյուսե շերտը՝ մաքրման համար կիրառվեց գոլորշի։ Աշխատանքը տևեց մի քանի օր և արդյունքում հեռացվեց ավելի քան 1 տոննա մաստակ։ Մաքրումից հետո պատը կրկին սկսեցին մաստակով պատել, պատկերված առաջին աշխատանքներից մեկը դարձավ 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Փարիզի ահաբեկչությունների զոհերին նվիրված հուշարձանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր