211652_close_icon
views-count11290 դիտում article-date 20:34 05-11-2016

Գերմանիա. «Բավարիան» սայթաքեց, Օբամեյանգի պոկերը հաղթանակ բերեց «Բորուսիային». տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատարը` Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել փայլուն մրցաշրջան անցկացնող «Հոֆենհայմին»` 1:1: «Հոֆենհայմը» շարունակում է այս առաջնությունում անպարտելի մնալ: Դորտմունդի «Բորուսիան» 5:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ անհուսալի ետնապահ «Համբուրգի» նկատմամբ: «Բորուսիայի» կազմում պոկերի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Նշենք, որ Օբամեյանգը դարձավ 1988 թվականից ի վեր Դորտմունդի «Բորուսիայի» առաջին խաղացողը, որը մեկ խաղում 4 գոլ է խփում: Ուշագրավ է, որ այն ժամանակ պոկերի հեղինակ էր դարձել «Բորուսիայի» ներկայիս մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Այս խաղերից հետո «Բավարիան» 24 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` 3 միավոր գերազանցելով մեկ խաղ պակաս է անցկացրած «Լայպցիգին»: Դորտմունդցիները 18 միավորով 5-րդն է: [b]Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր [/b]«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:1 Ստիվեն Ցուբեր, 34 (ինքնագոլ) – Կերեմ Դեմիրբայ, 16 «Համբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 2:5 Նիկոլայ Մյուլեր, 55, 82 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 4, 23, 27, 48, Ուսման Դեմբելե, 76
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր