Գերմանիա. «Բավարիան» տանը սայթաքեց, «Բորուսիան» շարունակում է բարձրանալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց Գելզենկիրխենի «Շալկեի»: Հյուրերը գերազանց հանդիպում անկացրեցին, և գոլային պահերով նույնիսկ գերազանցեցին մրցակցին:
Մեկ այլ սկզբունքային մրցավեճում Դորտմունդի «Բորուսիան» տանը 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»:
Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Այս տուրից հետո մրապնդեց առաջատարի իր դիրքերը` վաստակելով 46 միավոր: «Լայպցիգը» զիջում է 4 միավոր: Իսկ ահա «Բորուսիան» վաստակեց 34 միավոր և բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև «Հոֆենհայմը»:
[b]Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
[/b]«Բավարիա» - «Շալկե»՝ 1:1
Ռոբերտ Լևանդովսկի, 9 – Նալդո, 13
«Բորուսիա» (Դորտմունդ) - «Լայպցիգ»՝ 1:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 35