211652_close_icon

Ապրիլյան պատերազմում երկու ոտքից զրկված Դավիթի հայրենի գյուղում՝ Ոսկեվանում, մատուցվեց մատաղ. հերոսին ոգևորել էր Սեյրան Օհանյանի այցը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count77673 դիտում article-date 19:14 06-11-2016
Քառօրյա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ ականի պայթյունի հետևանքով, երկու ոտքերից զրկված Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Գրիգորյանի ընտանիքը, ազգականներն ու հարազատ մարդիկ հավաքվել էին մատաղի արարողության: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտ կանուխ, Դավիթի հարազատները այցելեցին Ոսկեվան գյուղի սրբատեղիներից մեկը : Այնուհետև արարողությունը շարունակվեց Նոյեմբերյանի «Սուսաննա» հանդիսությունների սրահում: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Դավիթն ասաց. «Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք էլ ունես»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր