211652_close_icon
views-count11969 դիտում article-date 21:05 06-11-2016

Հերոդոտոսը գրել է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Եգիպտոսում գտնվել է մի նեղոսյան կոկորդիլոս, որը համարվել է սուրբ կենդանի

Հին Եգիպտոսում եղել է Սեբեկ անունով աստված։ Նա եղել է ծովերի և ջրհեղեղների աստվածը եգիպտական դիցաբանության մեջ։ Ըստ եգիպտական դիցաբանության՝ այս աստվածը ունեցել է կոկորդիլոսի դեմք։ Ենթադրվում է, որ նա վանում է չար ուժերին մթության մեջ և պաշտպանում մարդկությանը ու աստվածներին։ Սեբեկի աստվածությունը տարածված էր հիմնականում ափամերձ բնակավայրերում։ Նա նաև համարվել է ձկնորսության և ծովափնյա ապրելակերպի հովանավորը։ Նրա պաշտամունքը առավել տարածում է գտել Հին Եգիպտոսի միջին թագավորության օրոք՝ մ.թ.ա. մ.թ.ա. 19-ից 18-րդ դար։ Որոշ ժամանակ հետո հին եգիպտացիները սկսեցին մի նոր աստվածուհու՝ Սեբեկտետի պաշտամունքը, որը, ևս լինելով կոկորդիլոս, համարվել է Սեբեկի կողակիցը։ Հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Եգիպտոսում գտնվել է մի նեղոսյան կոկորդիլոս, որը համարվել է սուրբ կենդանի։ Տեղի ժողովուրդը երկրպագել է նրան։ Երբ այդ կոկորդիլոսը սատկեց, նրա մարմինը տեղափոխվեց դագաղի մեջ և թաղվեց եգիպտական աստվածների պանթեոնում։ Կահիրեի եգիպտական թանգարանում պահպանվել են նմուշներ, որոնք վկայում են Հին Եգիպտոսում և Նեղոսի դելտայում կոկորդիլոսի պաշտամունքի մասին։ Պահպանվել են մումիաներ, որոնցում թաղված են հսկա նեղոսյան կոկորդիլոսներ։

Նմանատիպ նյութեր