8008 դիտում
21:25 06-11-2016
Եվրո-2017. Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ ռաունդ
Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրունում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումն Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրեց հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրեց 11-մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրեց 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրեց 3:2:
Այսպիսով, մեր հավաքականը հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ՝
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Նարեկ Հովհաննիսյան 7. Մարտին Գրիգորյան (3.Դավիթ Սարգսյան) 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74) 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան (4. Տիգրան Այունց, 65) 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 18 Էրիկ Ազիզյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան
Նմանատիպ նյութեր
1961 դիտում
20:12 16-11-2021
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին և դուրս եկավ էլիտ ռաունդ
4380 դիտում
16:18 15-11-2017
Ֆուտբոլ Մ 19. Հայաստանի հավաքականը չկարողացավ անցնել էլիտ-ռաունդ
1696 դիտում
00:53 14-10-2014
Եվրո 2016. Հոլանդիան պարտվեց Իսլանդիային. տեսանյութ
Այս բաժնից
2506 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2236 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2500 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում