211652_close_icon
views-count32870 դիտում article-date 21:41 06-11-2016

Երևանում տնօրենը Porsche-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։00-ի սահմաններում Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Հաբեթնակ Մելիքյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 49 ZZ 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Հայկ Եգանյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտորն, որտեղից էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Հ․ Մելիքյանը աշխատում է «ՄԵԼ ՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր