211652_close_icon
views-count8796 դիտում article-date 23:25 07-11-2016

Մշակույթի նախարարի 3 միլիոն անմեղ զոհերը

Հեղափոխությունները խժռում են հեղափոխության նվիրյալներին: Այդպես եղավ նաև Չինաստանի «Մշակութային հեղափոխության» ղեկավարի հետ: Նրա անձնվեր պայքարն ու անփառունակ վախճանը հակասական գնահատականների են արժանանում այսօր: Նրա աղջկական անունն էր Լի Շումեն: 16 տարեկանում նա միանում է թափառաշրջիկ թատերախմբին: Այնուհետև հանդես է գալիս Շանհայի թատրոնում, նկարահանվում կինոյում, համերգային շրջագայություններ կատարում ամբողջ երկրում: 1933թ.-ին (19 տարեկանում) անդամագրվում է Չինաստանի կոմունիստական կուսկացությանը: Երկու ամիս անց, երբ նրա ամուսինը կալանավորվում է: Լի Շումենը, խուսափելով հետապնդումից, փախչում է Շանհայ: 1934թ. աշնանը նա ձերբակալվում է, սակայն երեք ամիս անց ազատ է արձակվում, առանց որևէ հիմնավորման: Որոշ ժամանակ անց Լի Շումենը Լանյ Պին կեղծանունով կրկին հանդես է գալիս Շանհայի թատրոնի բեմում և կինոյում: Հատկապես, հաջողված է համարվում Նորայի կերպարը Հենրիկ Իբսենի (նորվեգացի դրամատուրգ) «Տիկնիկների տուն» հայտնի պիեսում: Լանյ Պինն այդպիսով դառնում է հայտնի գավառական դերասանուհի, նաև նկարահանվում է ֆիլմերում: Նրա կարիերան ընդհատվում է 1938-ին, երբ նա թողնում է իր հերթական սիրեկանին՝ միջին տարիքի դերասան և քննադատ Տան Նային ու նրա երկու երեխաներին: Դրանից հետո Տան Նան ինքնասպանության փորձ է անում: Այս պատմությունը լայնորեն լուսաբանվում է Չինաստանի թերթերում: [img]/ups/images/0431008001478445224681136.jpg[/img] [i]Ցզյան Ցինը երիտասարդ տարիքում[/i] 24 տարեկանում Լանյ Պինը լքում է բեմը և զբաղվում մարքսիզմի ուսումնասիրությամբ: Կոմունիզմի նկատմամբ հետաքրքրությունը ցուցաբերել էր դեռևս 1931թ.: 1938թ.-ին ծանոթանում է Մաո Ցզե-Դունի հետ: Մաոն նկատում է Լանյ Պինին և հրավիրում իր դասախոսություններին, որոնք կարդում էր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում: Լանյ Պինը սկսում է հաճախել է Մաոյի դասախոսություներին: Հետագայում նրանք սկսում են գաղտնի հանդիպել: Այդ ժամանակ Լի Շումենը, նույն ինքը՝ Լանյ Պինը վերցնում է կուսակցական ծածկանուն՝ Ցզյան Ցին: Մաոն կնոջը՝ Գույուանյին ուղարկում է ԽՍՀՄ բուժվելու: Իսկ 1939թ. Մաոն և Ցզյան Ցինն ամուսնանում են: Այդպիսով Ցզյան Ցինը դառնում է Մաո Ցզե-Դունի 4-րդ և վերջին կինը: Մեկ տարի անց ծնվում է նրանց դուստրը՝ Լի Նան: [img]/ups/images/0861055001478445243994278.jpg[/img] [i]Մաո Ցզե-Դունը դստեր՝ Լի Նայի հետ[/i] 1950-ական թվականների կեսերին Ցզյան Ցինը նշանակվում է Չինաստանի մշակույթի նախարար: Նրա նախաձեռնությամբ բեմադրվում են հեղափոխական թեմաներով օպերաներ և բալետներ, որոնք ներկայացվում են որպես «նոր մշակույթի» երևույթներ: Առաջին փորձերն իրականացվում են դեռևս 1964թ.ին՝ Մշակութային հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ: [img]/ups/images/0653238001478444715141670.jpg[/img] [i]Մշակույթի նախարար Ցզյան Ցինը Շանհայի թատրոնի դերասանների հետ (1967թ. ապրիլ)[/i] Հեղափոխական օպերաները ստեղծվում էին Պեկինի ավանդական օպերաների նմանությամբ, սակայն նոր բովանդակությամբ: Պեկինի թատերական շրջանակները Ցզյան Ցինի մշակությաին էքսպերիմենտները ծայրահեղ բացասական են ընդունում: [img]/ups/images/0216732001478444726559259.jpg[/img] [i]Մաո Ցզե-Դունը և Ցզյան Ցինը[/i] Ցզյան Ցինը նշանակալի դեր է ձեռք բերում Մշակութային հեղափոխության սկզբում՝ 1966թ.: Փաստացի նա է ղեկավարում Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Մշակութային հեղափոխության հարցերով հանձնախումբը, թեև պաշտոնապես հանձնախմբի նախագահի (Չենյ Բոդ) տեղակալն էր: Նա Չինաստանի մշակութային հեղափոխության գլխավոր շարժիչ ուժն էր: Մշակութային հեղափոխության առաջին գործընթացը հանդիսանում է «Հայ Ժույի պաշտոնանկությունը» պիեսի քննադատությունը: Ցզյան Ցինը քննադատական այդ քարոզարշավի կազմակերպիչներից մեկն էր: [img]/ups/images/0628307001478444737328578.jpg[/img] [i]Մշակութային հեղափոխության հանձնախմբի անդամները Ձախից աջը՝ Ցզյան Ցին, Չենյ Բոդ, Կան Շեն[/i] Լինելով մշակութային քաղաքականության պատասխանատու, նա թատրոնների խաղացանկերի, ֆիլմացանկերի, երգացանկերի, ռադիոհաղորդումների մաքրման գործընթաց է կազմակերպում: Այդ զտումներից հետո մնում են տառացիորեն մի քանի «օրինակելի» վեպեր, գրքեր, երգեր և կինոնկարներ: [img]/ups/images/0509644001478444749331951.jpg[/img] [i]Խունվեյբինները (դպրոցականներից և ուսանողներից կազմված կարմիր գվարդիականեր)[/i] Մշակութային հեղափոխության ժամանակ, Ցզյան Ցինի հրամանով ավերվում և վերացվում են անհամար մշակությաին կոթողներ, կառույցներ, իրեր, գրքեր: Մշակույթի բազմաթիվ գործիչներ ուղարկվում են ճամբարներ, և Չինաստանի մշակույթն անվերականգնելի կորուստներ է կրում: Միլիոնավոր մարդիկանց զրկում են խոսքի իրավունքից և մշակութային գործունեության իրավունքից: Տասնյակ միլիոններ աքսորվում են: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ Մշակութային հեղափոխության ժամանակ սպանվել են 500.000-3.000.000 մարդ, ևս 36.000.000-ը ենթարկվել են բռնաճնշումների: [img]/ups/images/005103400147844476128968.jpg[/img] [i]Զանգվածային բռնաճնշումները Մշակութային հեղափոխության տարիներին[/i] Ցզյան Ցինը մասնակցում է Լյու Շաոցիի (Չինաստանի նախագահ 1959-1968թթ.: Մշակութային հեղափոխության ժամանակ հայտարարվում ժողովրդի թշնամի և բռնադատվում: Մահանում է բանտում) և Դեն Սյաոպինի (1957-1966թթ. ՉԿԿ գլխավոր քարտուղար: Մշակութային հեղափոխության ժամանակ զրկվում է պաշտոնից և աշխատում որպես բանվոր Տրակտորների գործարանում) նկատմամբ հալածանքներին: [img]/ups/images/0682724001478444770235379.jpg[/img] [i]Դեն Սյաոպինը և Լյու Շաոցին[/i] «Կապիտալիստական ուղով» ընթացող ռևիզիոնիստների դեմ պայքարում նա կազմակերպում է խունվեյբինների առաջին ջոկատները և նրանց ուղարկում ջարդերի: Այդ ժամանակ նրա հեղինակությունը շատ բարձր էր: [img]/ups/images/089310000147844478471827.jpg[/img] 1969 թ.-ին Ցզյան Ցինը նշանակվում է ՉԿԿ-ի քաղբյուրոյի անդամ: Չնայած նա լավ հարաբերությունների մեջ էր Լին Բյաոյի հետ (Չինաստանի մարշալ, Մաո Ցզե-Դունի աջ ձեռքն ու հավանական ժառանգորդը: Զոհվում է առեղծվածային ավիավթարի ժամանակ: Հետմահու համարվում է դավաճան և հեռացվում ՉԿԿ-ից), այնուամենայնիվ, ակտիվորեն մասնակցում է Լին Բյաոյի դեմ կազմակերպած հալածանքներին և «Լին Բյաոյի և Կոնֆուցիոսի քննադատությունը» քարոզարշավին: Մաո Ցզե-Դունի մահից հետո (1976թ. սեպտեմբերի 9), մեկ ամիս անց, հոկտեմբերի 6-ին Ցզյան Ցինը և ՉԿԿ Քաղբյուրոյի երեք այլ անդամներ ձերբակալվում են դավադրություն կազմակերպելու, իշխանությունը զավթելու (նրանք կազմակերպվել էին զինյալների խմբեր Պեկինում և Շանհայում) և Մաո Ցզե-Դունի կտակը կեղծելու մեղադրանքներով: Այդ հանցախումբն անվանում են «Չորսի ազավակախումբ»: [img]/ups/images/07953200014784447981829.jpg[/img] [i]«Չորսի ավազակախմբի» դատավարությունը[/i] «Չորսի» գործով քննությունը տևում է մի քանի տարի: Նրանց են վերագրվում Մշակութային հեղափոխության ժամանակաշրջանում իրականացված բազմաթիվ հանցագործություններ: Հետաքննության հինգ տարիները Ցզյան Ցինն անկցկացնում է Ցինյչենի բանտում: «Չորսի ավազկախմբի» դատավարությունն ընթանում է 1980-1981թթ.: Նրանք մեղադրվում են հեղաշրջման փորձի և անմեղ մարդկանց նկատմամբ կատարած հանցագործությունների մեջ: Չորս մեղադրյալներից միայն Ցզյան Ցինն է փորձում արդարացումներ ներկայացնել, թե պահպանել է հավատարմությունը Մաո Ցզե-Դունի նկատմամբ և մշտապես կատարել է նրա հրահանգները: Ցզյան Ցինին է պատկանում հայտնի ասացվածքը. [b]«Ես Մաոյի շունն էի: Ես կծում էի նրան, ում նա էր խնդրում կծել»:[/b] [img]/ups/images/0286572001478444810581198.jpg[/img] [i]Ցզյան Ցինը դատավարության ժամանակ[/i] Ցզյան Ցինը դատապարտվում է մահապատժի: Սակայն որոշ ժամանակ անց մահապատիժը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ: 15 տարի նստելուց հետո, 1991թ.-ին, առողջության պատճառով (կոկորդի քաղցկեղ) Ցզյան Ցինն ազատ է արձակվում: Ազատ արձակվելուց մի քանի շաբաթ անց՝ 1991թ. մայիսի 14-ին նա հիվանդանոցի լոգարանում ինքնասպանություն է գործում՝ կախվում է ցնցուղից: [img]/ups/images/0440577001478444835470758.jpg[/img] Մշակութային հեղափոխության մասին Չինաստանում նախընտրում են լռել: Միլիոնավոր զոհերի մասին ստույգ տվյալներ չեն հրապարակվում:

Նմանատիպ նյութեր