211652_close_icon
views-count4663 դիտում article-date 09:20 07-11-2016

Էրդողանը մեղադրել է Արևմուտքին Թուրքիայի համար ոչ մի լավ բան չանելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքն օգնության ոչ մի ձեռք չի մեկնել Թուրքիային, և Անկարան միայնակ է լուծում իր խնդիրները, հաղորդում է Anadolu-ն։ «Ինչի՞ պետք է սպասի Թուրքիան, երբ նրան արդեն 53 տարի ստիպում են սպասել Եվրոպական միության դռների առաջ»,-ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, թե արդեն իր համար կարևոր չէ, թե ինչ կասեն այլ երկրները և իր երկիրն իր համար այլ ուղի է ընտրել։ Նշենք, որ ավելի վաղ Ala Arabiya-ի թղթակիցը հայտարարել էր, որ Թուրքիան շուռ է եկել Ռուսաստանի կողմը։

Նմանատիպ նյութեր