1409 դիտում
21:35 25-12-2022
Պուտինը մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանը «քանդելու» փորձի մեջ
Ռուսաստանի նպատակը ռուս ժողովրդին համախմբելն է, Մոսկվան միշտ ձգտել է բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նա հիշեցրել է, որ 2014 թվականից Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ուկրաինայում իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով։
Նրա խոսքով՝ «իրականում ամեն ինչ հիմնված է Մոսկվայի աշխարհաքաղաքական հակառակորդների քաղաքականության վրա, որն իր հերթին ուղղված է Ռուսաստանը, պատմական Ռուսաստանը քանդելուն»։
Նույն հարցազրույցում Պուտինը հայտարարել է հակամարտության կարգավորման շուրջ արեւմտյան աշխարհի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ «Մենք պատրաստ ենք բանակցել այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ ընդունելի արդյունքների շուրջ, բայց դա նրանց գործն է. ոչ թե մենք ենք հրաժարվում բանակցություններից, այլ նրանք»,- ասել է ռուսական պետության ղեկավարը, ում հրամանով սկսվել է ուկրաինական պատերազմը և շարունակվում է 10 ամիս
Կիևն արդեն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահի վերջին հայտարարություններին։ Գրում է DW-ն։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ընդգծել է.
«Պուտինի թեման պետք է վերադառնա իրականություն. 1. Ռուսաստանը միանձնյա հարձակվել է Ուկրաինայի վրա և սպանել (նրա) քաղաքացիներին։ Այլ «երկիրներ, շարժառիթներ, աշխարհաքաղաքականություն» չկան։ 2. Ռուսաստանը ոչ թե բանակցություններ է ուզում, այլ փորձում է խուսափել պատասխանատվությունից, սա ակնհայտ է, ուստի մենք շարժվում ենք դեպի տրիբունալ»:

Նմանատիպ նյութեր
4663 դիտում
09:20 07-11-2016
Էրդողանը մեղադրել է Արևմուտքին Թուրքիայի համար ոչ մի լավ բան չանելու մեջ
2248 դիտում
16:42 19-03-2022
Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշելու համար
1184 դիտում
10:16 02-02-2014
Լավրովն Արևմուտքին մեղադրել է երկակի չափանիշների համար
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել