211652_close_icon
views-count68138 դիտում article-date 10:21 07-11-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. դպրոցում հայտարարվել է անժամկետ դասադուլ, աշակերտներին ու ուսուցիչներին միացել են ծնողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Աղձք գյուղի բնաչության 99 տոկոսը այս պահին հավաքվել է միջնակարգ դպրոցի բակում և հայտարարում են անժամկետ դասադուլ՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ Արագածոտնի մարզպետը կամայական որոշում է կայացրել՝ Փարպի գյուղի բնակչին նշանակելով դպրոցի տնօրենի պաշտոնակատար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեր տնօրենը՝ Հարություն Սուքիասյանը, և պրոֆեսիոնալ մասնագետ է և մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն է։ Քանի որ լրացել է տնօրենի պաշտոնավարման ժամկետը՝ 5 տարի, ապա տնօրենը պետք է որակավորման նոր քննություն անցնի, սակայն մարզպետը գաղտագողի, առանց դպրոցի տնօրենին ու ուսուցչական կոլեկտիվին տեղեկացնելու՝ պաշտոնակատար է նշանակում մի անձնավորության, ով անգամ դպրոցում աշխատելու հավաստագիր չունի»։ Գյուղացիները՝ աշակերտներով, ծնողներով բողոքի երթ արեցին դպրոցից դեպի գյուղապետարան և միայն գյուղապետ Արթուր Ավետիսյանի հորդորով այս պահին հրաժարվեցին ծայրահեղ միջոցներից, այն է՝ փակել Երևան-Աշտարակ ճանապարհը։ Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր