211652_close_icon
views-count64104 դիտում article-date 15:41 26-10-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Այգեստան գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և դրա համար մեղադրում են տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լարված ու արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հայտարարել են դասադուլ և հրաժարվում են մասնակցել դասաժամերին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աշակերտներն ասում էին, որ պատճառը տնօրեն Լեյլա Մանուկյանի վարքագիծն է, ով անհարկի վիրավորում է իրենց, ստիպում է, որպեսզի դպրոցի վերանորոգման համար գումարներ տան, անառողջ մթնոլորտ է տիրում դպրոցում և այդ ամենը տևական ժամանակ է. «Մենք պահանջում ենք, որպեսզի կրթության և գիտության նախարարն ու Արարատի մարզպետը հետևություններ անեն և մեզ ազատեն նման տնօրենից, հակառակ դեպքում շարունակելու ենք դասադուլը»։ Տնօրեն Լ. Մանուկյանը նախ հրաժարվեց տեսախցիկի առաջ որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ և փորձում էր իմանալ, թե ով է լրագրողին հրավիրել դպրոց։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր