Google-ը և YouTube-ը ուղիղ կհեռարձակեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները
Google-ը և YouTube-ը ուղիղ հեռարձակում կիրականացնեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից։ Այդ մասին իր բլոգում հայտնում է Google-ի ղեկավարությունը։
Ընտրատեղամասերի փակումից հետո օգտատերերը կկարողանան տեսնել քվեարկության արդյունքները, որոնք Google-ը կհրապարակի ավելի քան 30 լեզուներով։
Բացի այդ, կներկայացվեն մանրամասն թարմացումներ, ինչպես նաև նախագահի, սենատի անդամների, կոնգրեսականների, նահանգապետերի քվեարկության արդյունքները։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։