2527 դիտում
16:08 07-11-2016
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ
Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության՝ հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության և ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Նմանատիպ նյութեր
1657 դիտում
16:12 02-03-2021
Ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրելու համագործակցության հուշագիր. ՊԵԿ
856 դիտում
23:09 14-02-2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց