Իսլանդիայի նախագահն իր աշխատավարձի 20 տոկոսը կտրամադրի բարեգործությանը
Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը հայտարարել է, որ հրաժարվում է աշխատավարձի 20 տոկոսով բարձրացումից և այդ գումարն ամբողջությամբ կտրամադրի բարեգործությանը, գրում է The Independent-ը:
«Ես չեմ խնդրել նման բան: Ես տեղյակ չէի այդ բարձրացումից: Ինձ պետք չէ այդ բարձրացումը»,- լրագրողներին հայտնել է Գուդնի Յոհանսոնը:
Նա հավելել է, որ աշխատավարձի բարձրացման չափով գումարը՝ ամսական 600.000 կրոնը (4.800 եվրո), կտրամադրի բարեգործությանը, սակայն չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ բարեգործության:
Նշվում է, որ բարձրացել է նաև պատգամավորների ամսական աշխատավարձը՝ մոտ 300.000 կրոնով: