211652_close_icon
views-count21523 դիտում article-date 10:27 08-11-2016

Լոռու մարզի Խաչակապ գյուղի բնակիչները պնդում են՝ համագյուղացին «բոչկա է գլորում գյուղապետի վրա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 5-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Խաչակապ գյուղում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 1-ին տեղեկություն էր հրապարակել Խաչակապ գյուղի հարակից սարերում վերջին 17 տարիներին բնակվող Արմեն Բադիկյանի մասին՝ գյուղապետ Սուրիկ Տռուզյանի կողմից իբրև անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում, չնայած գյուղապետը հանրապետությունում չէր, մեծ թվով գյուղաբնակներ ասում էին. «Արմենը մեր գյուղի համար դարձել է չարիք, մեր գյուղի կույրաղիքն է: Սա առաջին անգամը չէ, քանի-քանի անգամ է մեր դեմ կեղծ ցուցմունքներ տվել ոստիկանությունում, թե իբր մենք իրեն կամ իր կնոջը ծեծել ենք: Գյուղապետի կողմից ոչ մի անօրինական գործողություններ չի կատարվել Արմենի նկատմամբ: Նա ինքն է սարերում ձևական վատացել, իսկ մինչև վատանալը զանգահարել է ոստիկանություն, հետո ոստիկաններին ասել, թե գյուղապետն է ծեծի ենթարկել: Սարերից իջնելուց գյուղապետը տեսել է, որ ջրատարը փոքր-ինչ վնասվել է նրա տան մոտակայքում, ասել է, որ ինչի չի վերանորոգում, այդտեղ լեզվակռիվ է սկսվել միայն, և Տռուզյանը զենքով նրան չի սպառնացել. զենքը այդ ժամանակ եղել է մեքենայի սրահում: Նրա բարձրաձայնած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում, այդ ամենը զրպարտանք է: Ինչ վերաբերվում է այն ամենին, որ գյուղապետը նրանից պահանջում է հարկ վճարել, դա իրականություն է, մենք բոլորս էլ վճարում ենք, սակայն ոչ թէ 1800 դրամ, ինչպես նա է նշում, այլ 1000 դրամ և ոչ թե ամիսը մեկ, այլ տարին մեկ»: Գյուղացիները հատկապես վրդովված էին այն բանից, որ նա ձևացրել է, թե ինքը վատ պայմաններում է ապրում և տուն կամ մեքենաներ չունի: Ըստ գյուղացիների՝ Արմենն ունի ավելի քան 4 մեքենա, որոնց մեջ կան նաև թանկարժեքներ, իսկ Վանաձոր քաղաքում՝ առանձնատներ: Գյուղացիները նաև պնդեցին, որ գյուղապետն արդարացի է վարվում, որ հարկ է պահանջում, իրենք բոլորն էլ վճարում են, իսկ Արմենը գումարով հարևան գյուղերի անասուններ էլ է նաև պահում՝ այն դեպքում, երբ իրենց անասունները արոտավայր չունեն: Վերջում բարկանալով Արմենի վրա՝ ասացին. «Ընդեղ քիչ է, գյուղապետը թողել է ապրել, մի հատ էլ անօրինական այդքան մեծացրել է «կալվածքները», շլամբաուն է դրել, անասուններին մեր խմելու ջրից է տալիս ու հայտնի հեքիաթի նման ասում է. «Էս սարն իմն է, Էս ծառն իմն է»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/01/99953/]տեղեկացրել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Լոռու մարզի Խաչակապ գյուղի հարակից սարերում ահ ու սարսափով ապրում են ամուսիններ Բադիկյանները: 88-ի երկրաշարժից հետո տրամադրված վագոն-տնակը տեղադրել են այնպիսի վայր, որտեղ նպաստավոր պայմաններ կան անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ թղթակցի հետ զրույցում նրանք ասել էին. «Խաչակապի գյուղապետ Սուրիկ Տռուզյանը դեռ 17 տարի առաջ, երբ նոր էինք տեղափոխվել այստեղ՝ բնակվելու, եկել ու ասել էր, որ հանկարծ իր ջրից չօգտվենք: Այդ ժամանակ այս փոքրիկ տնակում ապրում էինք 15 հոգով։ Գյուղապետի խոսքից հետո մենք մեր ուժերով առանձին ջուր ենք քաշել, որպեսզի զերծ մնանք նրա հետ կոնֆլիկտի մեջ հայտնվելուց»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ամուսինները ասել էին նաև, որ ամեն անգամ գյուղապետը գնում-գալիս է և իրենցից պահանջում, որ հարկ վճարեն պահած անասունների համար, ու այս ամենը ուղղորդվում էր վիրավորանքներով ու սպառնալիքներով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր