8751 դիտում
11:05 08-11-2016
Ծանոթ-բարեկամ մեխանիզմը «ծաղկում» է ԴԱՀԿ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաև իր ընտանեկան վարորդն է:
Ի՞նչ է ստացվում. մի կողմից մենք խոսում ենք, որ անհրաժեշտ է դպրոցներում ծանոթ-բարեկամ մեխանիզմը քանդել, մյուս կողմից այլ համակարգերում այդ մեխանիզմը «ծաղկում» է:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը լեյտենանտից միանգամից արդարադատության փոխգնդապետ դարձավ, որպեսզի սահուն անցում կատարի ԴԱՀԿ պետի հիմնական աշխատանքին, սակայն «ԴԱՀԿ ծառայության կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել նա, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»:
Հետաքրքիր է` ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը ինչպես է բացատրում իրավիճակը. արդյո՞ք այս ամենը համակարգում ծաղկող կոռուպցիայի դրսևորումներ չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2591 դիտում
11:06 07-06-2014
ԴԱՀԿ-ի «ատկատ»-ի նոր մեխանիզմը․ Ժողովուրդ
8157 դիտում
10:35 14-07-2017
Պետական համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»