211652_close_icon
views-count1138 դիտում article-date 07:30 27-04-2024

1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականի ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացել եւ հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ է մուտքագրել թվով 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ։ Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի ստանձմանը, 2275-ը՝ պաշտոնի դադարեցմանը։ Եթե թվերը վերածենք տոկոսների, ապա հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնների փոփոխությունների 45%-ը պաշտոնի դադարեցում է, իսկ 55%-ը՝ պաշտոնի ստանձնում։Թվերի տարբերությունը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ պաշտոնի ստանձնման հիմքում, ըստ մեր հարյուրավոր հրապարակումների, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր