12345 դիտում
12:57 08-11-2016
Մոսկվայում ձերբակալվել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնին սպանած անձը. տեսախցիկները ֆիքսել են սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Բելյաևո» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Պարզվել է, որ նա քիքբոքսինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Ջաբրաիլ Ջաբրաիլովն է:
Սպանության պահը ֆիքսել են տեսախցիկները: Կայանատեղիում կանգնած մեքենայի ետևի դռները բացվում են և այնտեղից գետնին է ընկնում երիտասարդ քաղաքացին: Մեքենայից դուրս է գալիս նաև մի տղամարդ, որը հանգիստ լքում է հանցանքի վայրը:
Նախնական տվյալներով, նրան միջև փողային խնդիրներ են եղել, որն ավարտվել է վիճաբանությամբ և սպանությամբ:
Իրավապահ մարմինները շատ արագ պարզել են կասկածյալի ինքնությունը և նրան ձերբակալել: Նախնական տվյալներով, սպանությունը կատարած անձը սպանվածի մտերիմն է եղել, որը հանցանքը կատարելուց հետո մեկնել է օդանավակայան, տոմս գնել և փորձել Մոսկվա-Բաքու չվերթով փախնել: Նա արդեն ինքնաթիռում է եղել, սակայն ոստիկանության աշխատակիցները կարգադրել են օդանավին ետ վերադառնալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16081 դիտում
13:49 02-06-2016
Դաղստանի ռեստորաններից մեկում աշխարհի չեմպիոնի դեմ մահափորձը ֆիքսել են տեսախցիկները. տեսանյութ
2186 դիտում
10:31 19-08-2015
Տեսախցիկները ֆիքսել են Բանգկոկի պայթյունի գործով կասկածյալին. տեսանյութ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը