211652_close_icon
views-count81214 դիտում article-date 17:50 28-11-2017

Հերթական ավտոառևանգման դեպքը Երևանում. տեսախցիկները ֆիքսել են հանցագործության պահը, իսկ Մաշտոցի ոստիկանները, չգիտես ինչու, դեռ փնտրում են կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 19-ին, ժամը 20։30-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից Լենինգրադյան փողոցի թիվ 48 շենքի CPS բենզալցակայանի հարևանությամբ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի առևանգման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքում անգամ կան տեսախցիկներ, սակայն, չգիտես ինչու, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները արդեն մի քանի օր է, չեն փորձում գոնե տեսախցիկների արձանագրածը առգրավեն, ինչը, միգուցե, հնարավորություն կտա բացահայել առեղծվածային գողությունը, ու չի բացառվում, որ այս հանցագործությոնը բացահայտելու դեպքում հնարավոր է՝ մի քանի էպիզոդներ էլ բացահայտվեն։ Դրա փորձը թե ոստիկանները, թե քննիչներն ունեն։ Ավտոմեքենայի առանգման մասին Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտարարոթյուն է տվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ՝ 38-ամյա Գևորգ Առաքելյանը։ [b]Առևանգված ավտոմեքենան, որը մինչև այսօր Մաշտոցի ոստիկանները չեն հայտնաբերել [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0205693001511877000903963.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր