211652_close_icon

Նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում պարբերաբար կշարունակվեն անակնկալ ստուգայցերը

views-count15579 դիտում article-date 23:00 08-11-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերի հետ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձել է մանկապարտեզներում և դպրոցներում ջեռուցման կազմակերպմանն ու անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցման ապահովմանը: Խորհրդակցության մասնակիցներին փոխանցելով այս հարցում նկատված թերացումների վերացման մասին Երևանի քաղաքապետի խիստ հանձնարարականը՝ Գայանե Սողոմոնյանը մասնավորապես ընդգծել է, որ մանկապարտեզների ու դպրոցների համար այսօր առաջնահերթ և կարևորագույն խնդիրը ինչպես խմբասենյակներում ու դասասենյակներում, այնպես էլ միջանցքներում և սանհանգույցներում անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանումն է: Նշվել է, որ նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում պարբերաբար կշարունակվեն անակնկալ ստուգայցերը, և բոլոր այն կրթօջախներում, որտեղ համապատասխան ջերմային ռեժիմները ապահովված չեն լինի, պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ աշխատանքից ազատում:

Նմանատիպ նյութեր