10023 դիտում
09:07 09-11-2016
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. գյուղացիների ու Արթիկի հրշեջների գործողությունների շնորհիվ կրակի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հառիճ գյուղի տներից մեկի հարևանությամբ գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։
Փրկարարների ու գյուղացիների գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է և մարվել կրակը։
Պարզվել է, որ այրված 250 հակ անասնակերը պատկանում է Կիմա Ավագյանին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+