3459 դիտում
11:26 09-11-2016
Փորձագետ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո ձայների վերահաշվարկը կհանգեցնի դրամատիկ իրադարձությունների
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը դեռևս իրադարձությունների զարգացման ամենածայրահեղ սցենարը չէ. իրականում ավելի վտանգավոր կդառնա, եթե դեմոկրատ Հիլարի Քլինթոնը պահանջի ձայների վերահաշվարկ, գտնում է փարձագետ Ռուսլան Խեստանովը։
«Իսկական դրաման կսկսվի, եթե Քլինթոնը ձայների վերահաշվարկ պահանջի և դա կխաղա հենց նրա օգտին»,-նշում է փորձագետը՝ հավելելով, որ Քլինթոնի պահանջն այդ դեպքում արդար կլինի, եթե վերջինս իր մրցակցից շատ քիչ ձայներով հետ ընկնի։
«Սակայն ներամերիկյան պառակտում կառաջանա։ Ամերիկյան էլիտան իր դիրքերն այնքան հեշտ չի հանձնում։ Նրանք միշտ են պայքարում և կպայքարեն նույնիսկ Քլինթոնի պարտությունից հետո։ Մարդիկ դուրս կգան փողոցներ և ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաներ կսկսվեն։ Պատկերացրեք, թե ինչպես պետք է հարմարվեն Թրամփին նրանք, ովքեր դեռ վերջերս էին թերագնահատում նրան և ինչպես պետք է եվրոպական շատ երկրներ փոխեն իրենց դիրքորումները»,-կանխատեսում է փորձագետը։
Նմանատիպ նյութեր
9319 դիտում
10:27 24-09-2019
Արցախում ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ. ռուս փորձագետ․ «168 ժամ»
973 դիտում
09:28 08-02-2024
Քվեաթերթիկների 93,35%-ի մշակումից հետո Ալիևը ձայների 92,05%-ով հաղթել է նախագահական ընտրություններում
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
955 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ