211652_close_icon
views-count2819 դիտում article-date 18:11 09-11-2016

Լեհաստանն աջակցում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը․ Եժի Մարեկ Նովակովսկի

Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրմանը․ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ 2017 թվականին նշվելու է Լեհաստանում հայ համայնքի 600-ամյակը: «Հույս ունենք, որ մինչև այդ համաձայնագիրը կստորագրվի: Ավելին, պետք է ասել, որ գործարարներն առավել անհամբերությամբ են սպասում այդ համաձայնագրի ստորագրմանը, որը պետք է կարգավորի երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքը»,- ասաց դեսպանը: Հարցին, թե իր դիտարկմամբ, կան խնդիրներ, որոնց պատճառով Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագիրն այս անգամ էլ չի ստորագրվի, Նովակովսկին պատասխանեց․ «Հույս ունեմ, որ այս անգամ պայմանագրի ստորագրման խոչընդոտ չի առաջանա»:

Նմանատիպ նյութեր