3514 դիտում
18:29 09-11-2016
Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ներկրվող ցիտրուսային մրգերը 21,2-3,1% գնանկում են ունեցել. Գուրգեն Մարտիրոսյան
ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով գնային փոփոխություններին, հայտնեց, որ հոկտեմբերին միրգ-բանջարեղենի գները, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են:
«Մրգատեսակները հիմնականում ունեցել են բարձր գնաճ՝ 4,7-58,2 տոկոս, սակայն ներկրվող ցիտրուսային մրգերն ունեցել են գնանկում՝ 21,2-3,1 տոկոս»,- ասաց նա և նշեց, որ աճել են լոլիկի, վարունգի, կանաչ պղպեղի գները, սմբուկի գինը նվազել է երկու անգամ, նվազել են նաև նաև կաղամբի, գազարի, բողկի, կարտոֆիլի գները:
Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ կարտոֆիլի գինը 2016 թվականին էականորեն ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և նույնիսկ նախորդ ամսվա համեմատ վեց տոկոս նվազել է:
Անդրադառնալով վառելիքի շուկային, Գուրգեն Մարտիրոսյանն ասաց. «Վերջին մեկ ամսում բենզինի գները նվազել են 3,2 տոկոսով, դիզելային վառելիքինը՝ 1,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բենզինի գնանկումը կազմել է 14,7 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը՝ 20,8 տոկոս»:
Նմանատիպ նյութեր
2305 դիտում
19:37 07-08-2019
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով
3576 դիտում
10:35 07-08-2020
Նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ՀՀ-ում ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1000 դիտում
09:44 22-10-2024
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4426 դիտում
09:17 22-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում
850 դիտում
23:51 21-10-2024
ԵՄ դիտորդների պարեկությունն առաջին ձյան պայմաններում