2123 դիտում
19:11 09-11-2016
Կրոնական հանդուրժողականության թեմայով լրագրողական ամենամյա մրցանակներ են շնորհվել
Այսօր տեղի ունեցավ կրոնական հանդուրժողականության թեմայով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը:
Առաջին մրցանակին արժանացավ «Հետք» լրատվական կայքի լրագրող Գայանե Առուստամյանը, երկրորդ մրցանակին՝ «Գավառ» հեռուստաընկերության լրագրող Տիգրան Հովհաննիսյանը, երրորդ մրցանակին՝ «Անկախ» թերթի լրագրող Հայկուհի Բարսեղյանը:
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ դեսպան Ադրիան Փալմը ելույթում նշեց, որ շատ հեշտ է գրել այն նյութերի վերաբերյալ, որոնք մարդիկ ցանկանում են լսել, բայց ճշմարտությունն ասելն ու պատմության երկու կողմերին անդրադառնալը դժվար է. «Առանց ձեզ՝ լրագրողներիդ աշխարհը պակաս հանդուրժողական կլիներ»:
Մրցույթին մասնակից մի քանի սկսնակ լրագրողներ ստացան խրախուսական մրցանակներ:
Նմանատիպ նյութեր
3454 դիտում
18:24 28-09-2016
Տեղեկատվության ազատության օրվա առթիվ «Ոսկե բանալի» ամենամյա մրցանակներ են շնորհվել
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը