2235 դիտում
11:13 10-11-2016
ԱՄՆ-ում հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ և բողոքում են Թրամփի հաղթանակի դեմ
ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից դժգոհ հազարավոր ամերիկացիներ են դուրս եկել փողոցներ, հաղորդում է BBC-ն։
Վաինգտոնում՝ Սպիտակ Տան առաջ մարդիկ պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են սեքսիզմը, ռասսայական խտրականությունը և այլատյացությունը քննադատող տողեր։ Ցուցարարները հայտարարել են, որ արունակելու են իրենց իրավունքների համար պայքարը։
Կալիֆորնիա նահանգում փողոց են դուրս եկել դպրոցականներն ու ուսանողները։ Իսկ Լոս Անջելես քաղաքում հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են Սիթի Հոլլի դիմաց և վանկարկել «Նա իմ նախագահը չէ»։
Փենսիլվանիայում Փիթթսբուրգի համալսարանի հարյուրավոր ուսանողներ քայլերթ են անցկացրել։ Բողոքի ակցիաներ են անցկացվել Արիզոնա, Այովա, Քոլորադո, Մասսաչուսեթս և Վաշինգտոն նահանգներում։ Ցւցարարները փակել են փողոցները, իսկ որոշ քաղաքներում ուսանողները աղբամաններ են այրել։
Նյու Յորքում ակցիայի մասնակիցները երթով հասել են Թրամփ Թաուեր, որտեղ այս պահին գտնվում է երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Շենքի մուտքը փակել են մի քանի բեռնատարներ՝ բարձված ավազով։
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
20:27 03-09-2022
Տասնյակ հազարավոր մարդիկ Պրահայում դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Չեխիայի կառավարության, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դեմ
7188 դիտում
23:28 21-01-2018
Հարյուր հազարավոր կանայք բողոքի երթի են դուրս եկել ԱՄՆ-ի փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
616 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
934 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին