2216 դիտում
11:40 10-11-2016
Հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն տրտնջում և խղճահարություն չեն ակնկալում. Գալուստ Սահակյանի շնորհավորանքը՝ երիտասարդներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ, որում սվում է.
«Սիրելի երիտասարդներ,
շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:
Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության հիմնաքարը հանդիսացած արցախյան շարժման ամենաակտիվ ուժը: Այսօր էլ երիտասարդությունը քաղաքական գործընթացների կիզակետում է եւ քաղաքացիական հասարակության հիմքը` ավելի ինքնուրույն, ավելի խելամիտ ու ավելի նախաձեռնող գործելակերպով, ավելի թարմ շնչառությամբ: Իսկ թարմ շնչառության ու թարմ գաղափարների անհրաժեշտություն եղել է ու կա բոլոր ժամանակներում եւ բոլոր այն երկրներում, որտեղ ոչ միայն ցանկանում են առաջ շարժվել, այլեւ իսկապես քայլում են այդ ուղղությամբ:
Այն, որ այսօրվա երիտասարդներն ավելի լավ են կողմնորոշվում, թե ինչպես ապրել, ինչպես եւ ինչի մասին երազել ու ինչպես իրականություն դարձնել երազանքը, անկախության լավագույն ձեռքբերումներից է եւ անխուսափելի անհրաժեշտություն ներկա ժամանակներում: Աշխարհն ավելի գործնական, ավելի զգացմունքազերծ ու նույնիսկ ավելի սառն է դարձել` պարտադրելով հնարավորինս խուսափել այն մտածելակերպից, թե ով պետք է մեզ ինչ-որ բանով օգնի, ով պետք է մեզ ինչ-որ բան նվիրի: Հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն տրտնջում եւ խղճահարություն չեն ակնկալում, ովքեր նպատակասլաց առաջ են շարժվում, ովքեր մտածում են եւ միտքը` գաղափար, գաղափարը` գործ դարձնում, ովքեր հաջողությամբ կարողանում են համադրել ավանդույթն ու նորարարությունը, ովքեր գիտակցում են, որ իրենց հաջողությունը իրենց երկրի ու ժողովրդի հաջողությունն է, իրենց ճակատագիրը` երկրի ճակատագիրը:
Վստահ եմ, որ դուք` Հայաստանի երիտասարդներդ, լիարժեքորեն եք զգում ժամանակն ու պահը, ձեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ եւ պատրաստ եք գործնականորեն մասնակցել այն ապագայի կերտմանը, որը երազում եք եւ որին էլ ուղղված են ձեր միտքն ու խոհը, ձեր խոսքն ու գործը»։
Նմանատիպ նյութեր
6988 դիտում
22:56 05-12-2016
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը` երիտասարդներին. «Մտածող, պայքարող մարդն է հաջողության հասնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
664 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
757 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
613 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում