7054 դիտում
22:56 05-12-2016
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը` երիտասարդներին. «Մտածող, պայքարող մարդն է հաջողության հասնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 7-ին տեղեկացվել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ իրականացվող և արդեն ավանդական դարձած Ծաղկաձորյան եռօրյա հավաքին մասնակցելու համար Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախորդ եռօրյա հավաքներին մասնակցություն չեն ունեցել, կարող են գրանցվել:
Պատգամավորի գրասենյակ էր դիմել շուրջ 400 ուսանող: Որոշվեց նրանց հանգիստը կազմակերպել երկու փուլով: Եվ ահա, անցած հանգստյան օրերին Ծաղկաձորում էին գրանցվածներից 200-ը:
Մինչ Ծաղկաձոր մեկնելը ուսանողների հետ հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Հ.Գ.-Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կլինեն լոռեցի ևս 200 երիտասարդներ, իսկ ահա հունվարին` ծնունդով ջավախքցի` Հայաստանում սովորող 200 ուսանողներ:
Միայն վերջին երեք տարիներին ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 2500 երիտասարդ է մասնակցել եռօրյա հավաքներին:
Մանրամասները՝ Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
496 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1204 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել